«Բացում» նախաձեռնություն․ Սանկցիաներ են պետք

«Բացում» նախաձեռնության անդամները, որոնք ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակի մոտ բողոքի ակցիա են իրականացնում, միջազգային կառույցներին հորդորում են սանկցիաներ կիրառել ադրբեջանական ղեկավարության դեմ։ Այսօրհրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ակտիվիստ Նարեկ Այվազյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ակցիան իրականացվում է հանուն Արցախի և ի աջակցություն արցախցի Վագիֆ Խաչատրյանի, որին հուլիսի 29-ին ադրբեջանցի սահմանապահները առևանգել են Լաչինի միջանցքում գտնող ապօրինի տեղադրված անցակետի մոտից։

«Միջազգային կառույցները կարող են սանկցիաներ կիրառել Ադրբեջանի ղեկավարության դեմ, որպեսզի Արցախում կանխվի ցեղասպանությունը։ Մեր առջև նպատակ ենք դրել հասնել Բերձորի միջանցքի ապաշրջափակմանը, անվտանգություն և միջանցքի անարգել օգտագործմանը, ինչպես նաև հումանիտար աղետի վերացմանը։ Մեզ համար ամենակարևորն այն է, որ բացվի Ստեփանակերտ–Գորիս–Ստեփանակերտ ճանապարհը»,– նշեց Այվազյանը։

Նա տեղեկացրեց, որ մինչ օրս Ազատության հրապարակում ժամը 19։00-ից սկսվող իրենց հանրահավաքներն այսուհետև կտեղափոխվեն ՄԱԿ–ի գրասենյակի մոտ։

Մեկ այլ ակտիվիստ էլ շեշտեց, որ իրենք հավաքներն ու բողոքի ակցիաները շարունակելու են այնքան ժամանակ, քանի դեռ իրենց պահանջները չեն իրականացվել, խնդիրները չեն լուծվել։

Sputnik Արմենիա