Ուկրաինան հայտնել է Կրիվոյ Ռոգի ուղղությամբ ռուսական զորքերի հարվածի մասին. զոհերի թիվը հասել է 5-ի

Ուկրաինան հայտնել է Կրիվոյ Ռոգի ուղղությամբ ռուսական զորքերի հարվածի մասին, հաղորդում է «Униан»-ը։

Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը կոչ է արել տեղացիներին և մամուլին հեռու մնալ այն վայրից, որտեղ իրականացվում են փրկարարական աշխատանքներ, քանի որ բացի հնարավոր կրկնակի գնդակոծությունից, կարող է տեղի ունենալ կառույցի փլուզում կամ պայթյուն: Զոհերի թիվը հասել է 5-ի։

News.am