Վարդան Սարգսյան․ Որևէ արձագանք չկա Արցախում տեղակայցած ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից
Արդեն 6-րդ օրն է՝ Հայաստանից Արցախի Հանրապետություն ուղարկված 361 տոննա մարդասիրական օգնությունը նույն տեղում է՝ Կոռնիձորի սահմանային հատվածում, փաստացի անշարժ վիճակում։ Լրագրողներին ասաց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։
Նա նշել է, որ դեռ որևէ արձագանք չկա Արցախում տեղակայցած ՌԴ խաղաղախպահ զորակազմի կողմից։
«Չնայած տարբեր պետությունների կողմից հնչած տարբեր կոչերին, միջազգային լայն արձագանքին, քաղաքական, հասարակական գործիչների հայտարարություններին, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված համապատասխան որոշումներին՝ Ադրբեջանը փաստացի շարունակում է ապօրինբար փակ պահել Լաչինի միջանցքը և խոչընդոտել բեռների տեղափոխմանը»,- ասաց Վ.Սարգսյանը:
Հայաստանի կառավարությունը հուլիսի 26-ին 361 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Արցախի Հանրապետություն՝ 19 բեռնատար ավտոմեքենաներով: Հումանիտար օգնությունը հուլիսի 26-ին հասել է Լաչինի միջանցքի մուտքի հատված: Հայաստանը խնդրել է, որ Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչներն ընդունեն բեռն ու տեղափոխեն Արցախ, սակայն Ադրբեջանը մինչ այս պահը խոչընդոտում է մարդասիրական օգնությամբ բեռնատարների մուտքը։
Արցախը շուրջ 8 ամիս ապօրինի շրջափակված է Ադրբեջանի կողմից, ինչի հետևանքով հումանիտար ճգնաժամ է Արցախի Հանապետությունում:
Panorama.am