2023-08-01 10:13
Լրատվական գործակալություններ
Երևանն ու Բաքուն պետք է դժվարին փոխզիջումների գնան. Միլլերը` խաղաղության պայմանագրի մասին
ԱՄՆ–ն շարունակում է հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը հնարավոր է։ Այսօր ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
Նրա խոսքով` դա է պատճառը, որ ԱՄՆ–ն շարունակում է խոսել խաղաղության պայմանագրի մասին։
«Երկու կողմերն էլ պետք է դժվարին փոխզիջումների գնան»,– նշել է Միլլերը։
Ըստ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի` հենց դրա համար է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը շարունակում է ներգրավված լինել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ բանակցություններում։ Միլլերի խոսքով` պետքարտուղարն անձամբ ներգրավված է գործընթացում` քաջալերելու կողմերին անել այդ դժվարին փոխզիջումները խաղաղության պայմանագրին հասնելու համար։
Sputnik Արմենիա