2023-08-01 13:48
Լրատվական գործակալություններ
Լուիս Բոնոն այս շաբաթ կայցելի տարածաշրջան
Այս շաբաթ տարածաշրջան կայցելի Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն, «Ազատությանը» փոխանցեցին ԱՄՆ դեսպանությունից՝ նշելով՝ Բոնոն Երևանում կքննարկի ԱՄՆ աջակցությունը խաղաղության գործընթացին և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու լավագույն ուղին։
«Մենք հետևողականորեն փաստել ենք, որ խաղաղության հաստատումը տարածաշրջանում պետք է ներառի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովումը։ Մենք պատրաստ ենք աջակցել ցանկացած գործընթացի, որը խաղաղություն ու կայունություն կբերի Հարավային Կովկասի ժողովրդին», - հայտնում են ԱՄՆ դեսպանությունից։
Լուիս Բոնոն տարածաշրջանում էր նաև մայիսին։ Բաքվում և Երևանում նա քննարկել էր հայ-ադրբեջանական կարգավորման հարցեր։
News.am