Էդմոն Մարուքյան․ Ադրբեջանը ԼՂ բնակչներին մատնել է սովի
Ադրբեջանը, խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, արդեն 7 օր է ՝ ապօրինաբար դադարեցնում է մոտ 400 տոննա մարդասիրական օգնության առաքումը Լեռնային Ղարաբաղ: Այս մասին Twitter-ում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Արդեն 233 օր է՝ Ադրբեջանը արգելափակել է Լաչինի միջանցքը` Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և ամբողջ աշխարհին կապող միակ ճանապարհը՝ դատապարտելով մարդկանց սովի և զրկանքների», - գրել է նա։
Մարուքյանի խոսքով ՝ Ադրբեջանն այսպիսով խախտում է միջազգային իրավունքը և բոլոր պարտավորությունները, որոնք նա ունի որպես ՄԱԿ, ԵԱՀԿ և ԵԽ անդամ:
Հայտնել էինք, որ հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվել են ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։ Իրավիճակին տեղում ծանոթանալու համար այնտեղ էին մեկնել ՀՀ–ում հավատարմագրված դիվանագետները։
Sputnik Արմենիա