«Պատրոն Դավոն» նորից կկալանավորվի. Վերաքննիչ դատարանը բեկանել է որոշումը

ՀՀ վերաքննիչ դատարանն այսօր՝ օգոստոսի 1-ին, բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի՝ Դավիթ Գալստյանին (Պատրո Դավո) գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը, ինչի արդյունքում նա կրկին կկալանավորվի։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա փաստաբան Արմեն Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Գալստյանը վերջին անգամ կալանավորվել է հունվարի 31-ին: Քրեական վարույթի բովանդակությունը գաղտնի է պահվում թե՛ իրապահների, և թե՛ Գալստյանի փաստաբանների կողմից:

Նշենք, որ Դավիթ Գալստյանն անցնում է նաև անպիտան հրթիռներ ձեռք բերելու գործով: Նա այդ գործով տևական ժամանակ կալանավորված էր, և ազատ էր արձակվել գրավի դիմաց: