2023-08-02 12:43
Լրատվական գործակալություններ
Պահանջում եմ տեսազանգ հորս հետ. Վագիֆ Խաչատրյանի դուստրը դիմում է ԿԽՄԿ-ին
Ադրբեջանի կողմից առևանգված արցախցի Վագիֆ Խաչատրյանի դուստրը` Վերա Խաչատրյանը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեից պահանջում է տեսազանգ հոր հետ։ Վերան այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մոտ տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ։
«Պահանջում եմ Կարմիր խաչի միջազգային կոմիտեից` հորս հետ տեսազանգ ապահովել, որպեսզի իմանամ, թե ֆիզիկապես ինչ վիճակում է հայրս։ Ասում են, որ կարող ենք բանավոր խոսք փոխանցել, բայց մեր ընտանիքից որևէ մեկը բանավոր փոխանցելու ոչինչ չունի։ Ինձ պետք է տեսնել, թե ինչ վիճակում է հայրս, գուցե կոմայի մեջ է, կամ այլևս ֆիզիկապես մեզ հետ չէ, դրա համար տեսազանգ չեն ապահովում»,– նշեց Վագիֆ Խաչատրյանի դուստրը։
Sputnik Արմենիա