ՀՀ-ն Բեգլարյանի հարցով Բաքվի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու դիմում է ներկայացրել ՄԻԵԴ

Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Տեղեկությունը հրապարակվել է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի ֆեյբուքյան էջում։

Ըստ հաղորդագրության` դիմումը վերաբերում է մոլորվելու հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված Ռաշիդ Բեգլարյանի իրավունքների պաշտպանությանը։

Հիշեցնենք` օգոստոսի 1-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական սահմանապահները ձերբակալել են Արցախի Հանրապետության քաղաքացի 61-ամյա Ռաշիդ Բեգլարյանին, որը ոգելից խմիչքի ազդեցության տակ է դուրս եկել գյուղից, մոլորվել ու հայտնվել Ադրբեջանի կողմից հսկվող տարածքում։

Sputnik Արմենիա