Արցախի ՄԻՊ․ Արցախում բազմամարդ հերթերում հաճախակի գրանցվում են ուշագնացությունների դեպքեր
Շարունակվող շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ծանրագույն պայմաններում հազարավոր քաղաքացիներ ստիպված են ժամերով հերթ կանգնել ինչ-որ նվազագույն քանակի սնունդ կամ առաջին անհրաժեշտության ապրանք ձեռք բերելու համար: Այս մասին հայտնում է Արցախի Միպ Գեղամ Ստեփանյանը.
«Այդ բազմամարդ հերթերում հաճախակի գրանցվում են ուշագնացությունների դեպքեր, որոնք ուղղակիորեն կապված են բնակիչների հոգեկան գերլարված իրավիճակով, թերսնուցման պայմաններում իմունային համակարգի խոցելիությամբ և շոգ եղանակային պայմաններով:
Մեր ուսումանսիրությունները ցույց են տալիս, որ ուշագնացության դեպքերը գնալով աճում են: Սա անհերքելիորեն փաստում է, որ հումանիտար ծանրագույն իրավիճակը անմիջականորեն իր աղետալի հետևանքներն է ունենում հանրային առողջության պահպանման վրա՝ վտանգի տակ դնելով հազարավոր մարդկանց կյանքեր»:
«Փաստինֆո»