2023-08-02 19:32
Լրատվական գործակալություններ
Բոլիվիան պաշտոնապես հայտարարել է BRICS-ին անդամակցելու ցանկության մասին
Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեն BRICS-ին (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) պաշտոնական ծանուցում է ուղարկել կազմակերպությանն անդամակցելու՝ իր երկրի ցանկության մասին, գրում է Կոմերսանտը։
Հարցը կքննարկվի օգոստոսին ՀԱՀ-ում կայանալիք կազմակերպության գագաթնաժողովում։ Այնտեղ Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեն ներկայացնելու է հանրապետության տնտեսական, սոցիալական և արդյունաբերական զարգացման մոդելը։
«Մենք ձգտում ենք կայուն և ներառական զարգացման՝ ամրապնդելով մեր գործընկերությունն այս զարգացող տնտեսությունների հետ»,- նշել է Բոլիվիայի ԱԳ նախարար Ռոխելիո Մայտան:
BRICS-ի գագաթնաժողովը նախատեսված է օգոստոսի 22-24-ը Յոհաննեսբուրգում։
factor.am