ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ՊԵՂՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՀՌՈՄԻ ԿԱՅՍՐ ՆԵՐՈՆԻ ԹԱՏՐՈՆԸ
Հռոմի կայսր Ներոն I–ի անձնական թատրոնի ավերակները հայտնաբերվել են Վատիկանից մի քանի մետրի վրա պեղումների ժամանակ։ Ինչպես են ընթանում պեղումները` դիտեք Sputnik Արմենիայի ֆոտոշարքում։ CNN–ի փոխանցմամբ` փորձագետները դա բացառիկ գտածո են անվանում։
Արդեն երկու տարի է` հնագետները պեղումներ են իրականացնում Հռոմում Պալացցո դելլա Ռովերեի մերձակայքում, և վերջապես հայտնաբերել են թատրոնը, որը հիշատակվել է մի քանի հին տեքստերում։ Գիտնականները կարծում են, որ այդ շինությունն է Հռոմի 5–րդ կայսր Ներոնի թատրոնը,Ներոնի, որի անունը չարի, այլասերվածության և դաժանության խորհրդանիշ է դարձել։
Բացի այն, որ հնագետներին հաջողվել է ավերակներից վերականգնել թատրոնի տեսքը, հողի շերտերում բազմաթիվ վկայություններ են պահպանվել այդ վայրի հետագա պատմության վերաբերյալ։
Գտածոների մանրակրկիտ ուսումնասիրությունից և կատալոգում դրանք զետեղելուց հետո թատրոնի մնացորդները կրկին կթաղվեն. ստոգետնյա ջրերին մոտ լինելը այս պահին հուշարձանը պահպանելու միակ միջոցն է։