Լաչինի միջանցքում անօրինաբար առևանգված Վագիֆ Խաչատրյանին մեղադրանք է ներկայացվել

Ադրբեջանի կողմից առևանգված Արցախի բնակիչ Վագիֆ Խաչատրյանը հարցաքննվել է իր դեմ սարքված քրեական գործով։ APA-ի հարցազրույցում Ադրբեջանի գլխավոր դատախազի հատուկ օգնական Իլղար Սաֆարովը տեղեկացրել է, որ կալանավորումից հետո Վագիֆ Խաչատրյանը զննվել է և առաջին հերթին հասցվել բուժհաստատություն։

Բուժումից հետո նրան փաստաբան և թարգմանիչ են տրամադրել։ Սաֆարովը նշել է, որ Վագիֆ Խաչատրյանին մեղադրանք է ներկայացվել, ինչից հետո նա հարցաքննվել է։

Իլղար Սաֆարովը տեղեկացրել է նաև, որ ներկայում Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ քննչական այլ գործողություններ են վարվում։

News.am