Պատերազմն Ուկրաինային արժենում է տարեկան մոտ 2 տրիլիոն գրիվնա

Ուկրաինայի զինված ուժերին և պատերազմին աջակցությունը Ուկրաինային արժենում է տարեկան մոտ 2 տրիլիոն գրիվնա։

Խաղաղ ժամանակ Ուկրաինայի բյուջեի եկամտային մասը կազմել է 1,3 տրիլիոն գրիվնա։ Ներկայումս պետությունը դիմանում է գործընկերների ֆինանսական աջակցության, ինչպես նաև դրամաշնորհների ու վարկերի հաշվին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։

«Մենք կորցրել ենք մեր տնտեսության և ձեռնարկությունների մոտ 30%-ը։ Կորցրել ենք 3,5 միլիոն աշխատատեղ։ Պատերազմի առաջին տարում մենք կորցրել ենք մեր ՀՆԱ-ի 29,5%-ը։ Սա սպասվածից քիչ է: Բիզնեսը հարմարվում էր և շարունակում է հարմարվել։ Այս տարի մենք նույնիսկ աննշան աճ ենք ակնկալում անցյալ տարվա համեմատ»,- ասել է Դենիս Շմիգալը, տեղեկացնում է է «Ուկրինֆորմը»։

News.am