Ֆրանսիան ՄԱԿ-ում կոչ է արել վերացնել Արցախին հումանիտար օգնություն հասցնելու խոչընդոտները

Պետք է վերացնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը մարդասիրական և պարենային օգնության առաքման խոչընդոտները: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում «Հակամարտային իրավիճակներում պարենային անվտանգության ապահովումը և սովի բացառումը» թեմայով բաց քննարկման ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավարի տեղակալ Նատալի Բրոդհերսթը։

«Պետք է վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը՝ ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի որոշումներին համապատասխան»,–ասաց նա:

Նշենք, որ այսօրավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում փոխարտգործնախարար Վահե Գևորգյանն իր ելույթում ընդգծել էր, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը գոյության սպառնալիքի առջև է կանգնել: Նա կոչ էր արել միջազգային հանրությունը ժամանակին արձագանքել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումների անվերապահ կատարմանը, քանի որ անգործության գինը չափազանց բարձր կլինի։

Sputnik Արմենիա