2023-08-04 14:48
Լրատվական գործակալություններ
Կիպրահայերը հաջակցություն Արցախի՝ բողոքի ակցիա են կազմակերպել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացրել մայրաքաղաք Նիկոսիայում՝ հաջակցություն Արցախի:
Տեղի «Արձագանք մեդիայի» փոխանցմամբ, նշվում է, որ մի խումբ հայեր, նկատի ունենալով Արցախում տիրող քաղաքական ճգնաժամը և մոտ ութ ամիս Ադրբեջանի կողմից խորացող շրջափակումը, դիմել են ցուցադրական ակտի։ Մայրաքաղաք Նիկոսիայում, Ադրբեջանի «Գաբալա» ֆուտբոլի թիմը հանդիպել է Կիպրոսի «Օմոնիա» թիմի հետ։
Որպես նշանաբան ունենալով՝ «Շրջափակման դիմաց շրջափակում», խաղի ավարտին, 50 կամավորներ փակել են այն դարպասը, որից ադրբեջանցիների ավտոբուսը պետք է հեռանար։ Ադրբեջանցիներին մոտ մեկ ժամ պաշարելուց հետո թույլ է տրվել, որ նրանք հեռանան:
Նշենք, որ խաղն ավարտվել է 4-1 հաշվով՝ հօգուտ «Օմոնիայի»:
News.am