ԲԴԽ-ն՝ Կարեն Անդրեասյանի ՄԻԵԴ-ում դատավոր նշանակվելու լուրի մասին

Բարձրագույն դատական խորհուրդը մեկնաբանել է մամուլում տարածված տեղեկությունները, ըստ որոնց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը պայքարում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դատավոր նշանակվելու համար:

Նշենք, որ Կարեն ԱՆդրեասյանը ԲԴԽ նախագահի պաշտնում է նշանակվել անցած տարի և պաշտոնավարման ժամկետը դեռ չի ավարտվում:

ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանն Iravaban.net-ի հետ զրույցում հերքել է այս լուրը՝ նշելով «Տարածված տեղեկությունը աբսուրդի ժանրից է, պարոն Անդրեասյանը որևէ մտադրություն չունի ԲԴԽ նախագահի պաշտոնից հեռանալու, կամ հրաժարական ներկայացնելու»:

News.am