Կարեն ԲԵՔԱՐՅԱՆ․ ՌԵՍՈՒՐՍԸ ԿԱ, ԵՐԲ ԿԱՅԾԸ ԼԻՆԻ՝ ՍՓՅՈՒՌՔԻՑ, ՀԱՅԱՍՏԱՆԻՑ, ԹԵ ԱՐՑԱԽԻՑ, ՄԵԾ ԿՈՆՍՈԼԻԴԱՑԻԱ ԿԱՊԱՀՈՎՎԻ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի իշխանությունն ամեն ինչ արել է, որ արցախցիները մտածեն՝ իրենք մենակ են մնացել: Alpha Newsroom-ի ուղիղ եթերում նման հայտարարություն է արել «Հայացք» վերլուծական կենտրոնի ղեկավար Կարեն Բեքարյանը՝ շեշտելով

 

«Ամեն Աստծո օր, տեսնելով Արցախում իրավիճակն ու դրա՝ ժամ առ ժամ վատթարացումը, հասկանում ենք, թե հոգեբանական ինչ հարված են ստացել արցախցիները։ Կենցաղը, սնունդը, ավելի հեշտ լուծելի են։ Բայց հոգեբանական զգացողության վերականգնումը, որ դուք մենակ չեք, ավելի բարդ։ Հայաստանի իշխանությունը ամեն ինչ արել է, որ արցախցիներն իրենց մենակ զգան։ Խոսքերը, որ Հայաստանը կանգնած է թիկունքիդ, Արցա՛խ՝ թեկուզ առանց իշխանության, արցախցիներին օդ ու ջրի պես պետք են»,-ասել է Բեքարյանը։

Նա համոզված է՝ սխալ է տպավորությունը, թե մարդկանց այլևս չի հետաքրքրում Արցախի շուրջ իրավիճակն, ու բոլորը հաշտվել են Արցախում կատարվողի հետ։

«Gallup International»-ի հարցումների համաձայն՝ անկախ նրանից, թե հասարակությունը իշխանության նկատմամբ ինչ վերաբերմունք ունի, 99%-ը համաձայն չէ Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։ Թվում է, թե բոլորը երջանիկ են, բոլորը համակերպվել են իրավիճակին, բայց դա այդքան էլ այդպես չէ։ Մարդիկ սպասում են արթնացման, նրանք արթուն են, քնած չեն, բայց ուզում են արթնացնող գա։ Այդ կայծը թո՛ղ գա, օր առաջ արթնացում կլինի։

Կայծը կլինի Սփյուռքից, Հայստանից, թե Արցախից, շատ ավելի լավ, այդ կայծերը կգան, իրար հետ կհատվեն և մեծ կոնսոլիդացիա կապահովեն։ Այսինքն, դուրս գալով անձերի համատեքստից՝ այդ արթնացման տեղի ունենալու անհրաժեշտությունը ունենք։ Կա դրա սպասումը, կա դրա ակնկալիքը։ Եթե սպասում ու անկալիք կա, և գործողություններ եղան, չեմ կարծում, որ ռեսուրսների պակաս զգացվի, որովհետև հիմա բոլորս, այդ առումով գոնե, նուն օրակարգի մեջ ենք»,-ասել է Բեքարյանը։

Alpha News