2023-08-07 09:19
Լրատվական գործակալություններ
ՀՀ ՊՆ․ Ադրբեջանը կրակել է Կուտականի և Տրետուքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
Օգոստոսի 6-ին՝ ժամը 20:30-21:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կուտականի և Տրետուքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ականանետ:
Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից:
News.am