2023-08-07 11:09
Լրատվական գործակալություններ
Արցախում իշխող խմբակցությունն ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել է Դավիթ Իշխանյանի թեկնածությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում արտահերթ նիստ է մեկնարկել՝ խորհրդարանի ղեկավար ընտրելու օրակարգով։
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ իշխող Ազատ Հայրենիք-ՔՄԴ խմբակցությունն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է ընդդիմադիր ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանի թեկնածությունը։
Նիստին մասնակցում են նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանը։
Հիշեցնենք՝ Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հուլիսի 29-ին հրաժարական էր ներկայացրել։
News.am