Թուրքական լիրան ռեկորդային անկում է ապրել

Թուրքական լիրան արժեզրկվել է մինչև 27,01 լիրա մեկ դոլարի դիմաց՝ կրկին գերազանցելով իր անկման ռեկորդը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով բորսայական առուվաճառքի տվյալները։

Ըստ հրատարակության՝ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում թուրքական լիրան վաճառվել է 26,95 դոլարով։ Գործակալությունը նշում է, որ թուրքական արժույթը սկսել է լրջորեն արժեզրկվել հուլիսի 17-ին՝ հացահատիկի գործարքի կասեցման մասին լուրերի ֆոնին։

Հունիսի վերջին թուրքական լիրան կրկին իջել էր նոր պատմական նվազագույնի այն բանից հետո, երբ Թուրքիայի Կենտրոնական բանկի որոշեց բարձրացնել փոխարժեքը։

Armenia Today