2023-08-08 13:02
Լրատվական գործակալություններ
Թուրքիայի իշխանությունները «թույլ» են անվանել վարկածը, թե Դերինջե նավահանգստում պայթյունի պատճառը դիվերսիան է
Դերինջե նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետաքննությունը շարունակվում է։ Միաժամանակ, Թուրքիայի հացահատիկի խորհրդի գլխավոր տնօրեն Ահմեթ Գյուլդալը CNN TÜRK-ին տված հարցազրույցում դիվերսիայի վարկածը որպես պայթյուն նավահանգստում «թույլ» է գնահատել։
Նա նշել է, որ ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։
«Սա նավահանգստային տարածք է, և ոչ ոք, ով չի անցել անվտանգության թեստը, չի կարող մտնել: Պետական պաշտոնյա լինի, թե աշխատող, չի կարող մտնել։ Բոլոր հնարավորությունները, իհարկե, կգնահատվեն, բայց այս հնարավորությունն ավելի թույլ է համարվում»,- ասել է նա։
Թուրքիայի Դերինջե նավահանգստում երեկ պայթյուն է որոտացել։ Պայթյունը վնասել է 16 ամբարձիչներից 13-ը։ Հաղորդվում է 12 զոհի մասին։
News.am