Արցախյան պատերազմի մասնակիցները փակում են Հանրապետության հրապարակ տանող ճանապարհները

Արցախյան պատերազմի մասնակիցները, որոնք առավոտից բողոքի ակցիա են անում ՀՀ կառավարության շենքի մոտ, որոշել են փակել Հանրապետության հրապարակ տանող բոլոր ճանապարհները:

«Խաչակիր» ջոկատի անդամներն ու նրանց աջակիցները պահանջում են իշխանությունից քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքի ապաշրջափակման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի դադարեցման ուղղությամբ։

Նրանք պահանջում են իրենց զինել Լաչինի միջանցքն ուժով ապաշրջափակելու համար։

«Մենք թույլ չենք տա, որ մեզ անտեսեն։ Նրանք պետք է հասկանան, որ մենք լուրջ ենք տրամադրված», – հայտարարեց «Խաչակիրներ» ջոկատի հրամանատար, պահեստազորի գնդապետ Սարգիս Պողոսյանը։

Sputnik Արմենիա