ԱՄՆ Պետդեպ. Թուրքիան կարող է «արդյունավետ» դեր խաղալ հայ-ադրբեջանական կարգավորման հարցում

Չեմ ուզում մանրամասն խոսել՝ սա մասնավոր դիվանագիտական ​​զրույց է։ Կարող եմ միայն ասել, որ մենք իսկապես հավատում ենք, որ Թուրքիան կարող է արդյունավետ դեր խաղալ այս հարցում, ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է սահմանում Թուրքիայի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում։

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը նաև նշել է, որ «չի ցանկանում խոսել Ռուսաստանի մասին, երբ խոսքը վերաբերում է Հայաստանին ու Ադրբեջանին»։

«Ես ուզում եմ խոսել այն երկու երկրների մասին, որոնք անմիջականորեն կապված են, որոնք անմիջական կողմեր ​​են այս վեճում։ Մենք ուղղակիորեն շփվել ենք այս երկրների հետ։ Հատուկ բանագնաց Բոնոն անցյալ շաբաթ այցելեց տարածաշրջան և անմիջականորեն շփվեց նրանց հետ: Եվ մենք հավատում ենք, չնայած երկրների ցանկացած մեկնաբանության, որոնք այս հարցում կողմեր ​​չեն, որ համաձայնությունը մնում է հասանելի, և մենք կշարունակենք աշխատել նրանց հետ դրան հասնելու համար», - ասել է Միլլերը:

News.am