Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը օգոստոսի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Մայր Հայաստան» շարժման համակարգող տիար Անդրանիկ Թևանյանին։ Այս մասին NEWS.am-ին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի և Արցախի առջև ծառացած հիմնախնդիրներին և անվտանգային մարտահրավերներին, կարևորվեց դրանց հաղթահարման համար համազգային միասնականության անհրաժեշտությունը։ Խոսվեց նաև առկա իրավիճակում Հայ Եկեղեցու կողմից ձեռնարկվող քայլերի մասին։

Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը մաղթեց Աստծո օգնականությունն ու պահպանությունը մեր հայրենիքին և ժողովրդին։