Հայաստանում Էստոնիայի դեսպանը միացել է ԵՄ առաքելության պարեկությանը

Հայաստանում Էստոնիայի դեսպանը միացել է ԵՄ քաղաքացիական առաքելության պարեկությանը:

«Ուրախ էինք այսօր ընդունել Վրաստանում և Հայաստանում Էստոնիայի դեսպան Ռիյնա Կալյուրանդին:

Դեսպանն էստոնացի դիտորդի ուղեկցությամբ միացել է Ջերմուկում ԵՄ առաքելության պարեկությանը՝ տեղում զարգացումներին ծանոթանալու համար»,- այս մասին նշված է Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության Twitter-ի միկրոբլոգում։

Aysor.am