2023-08-09 10:40
Լրատվական գործակալություններ
Արցախում սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների տրամադրման դիմումների ընդունումը դադարեցվում է
Սննդամթերքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքատեսակների տրամադրման նպատակով քաղաքացիների կողմից ներկայացվող դիմումների ընդունումը ս.թ. օգոստոսի 9-ից ժամանակավորապես կդադարեցվի: Այդ մասին տեղեկացնում են ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից․
«Դիմումների ընդունման գործընթացի վերսկսման վերաբերյալ տեղեկատվությունը կհաղորդենք հավելյալ», - ասված է հայտարարության մեջ։
News.am