Իշխանյան․ Ինձ համար շատ ծանր էր, որ նախագահի կողմից առաջադրվեց իմ թեկնածությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ես չեմ կարծում, որ մեկ ընտրությամբ կարելի է դատել՝ ով է ընդդիմություն, ով է իշխանություն, բայց սա հարցերի հարցը չէ: Այս մասին Արցախի հանրային ՀԸ-ը տված հարցազրույցում ասել է Արցախի ԱԺ նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանը՝ պատասխանելով այն հարցին, որ այսօր տեղի ունեցած ընտրությունը արդյոք փաստում է, որ Արցախի ԱԺ-ում ընդդիմադիր է միայն «Միասնական հայրենիք»-ը:
«Ընդհանրապես մենք դասական իրավիճակում չենք գտնվում և պետք է զերծ մնանք դասական այն գնահատականներից ու մեկնաբանություններից, նաև այն պատկերացումներից, որ լինում է դասական իրավիճակում: Իսկ երեկվա ընտրությունները դա պարզապես քաղաքական դիրքորոշում էր, որ ցույց տվեց «Միասնական հայրենիք»-ը, մյուս խմբակցություններն էլ բնականաբար իրենց տեսակետներն ունեին և դրանով արտացոլվեց մեր քաղաքական կուսակցությունների ընդհանուր պատկերացումները՝ ապագային միտված»,-ասաց նա:
Իշխանյանը նշեց, որ իրավիճակը ֆորսմաժորային է և իր թեկնածությունն էլ ԱՀ նախագահն է առաջադրել. «Իմ համար շատ ծանր էր, երբ որ նախագահի կողմից առաջադրվեց իմ թեկնածությունը, բայց դրան նախորդել է խորհրդատվություններ՝ խորհրդարանում ներգրավված քաղաքական ուժերի ղեկավարների մակարդակով, պատգամավորական խմբակցությունների հետ, և երկուստեք՝ նախագահի առաջարկն ու Արցախի ՀՅԴ կենտրոնական կոմիտեի համատեղ որոշումը արտոնելու Դավիթ Իշխանյանին, ավարտվեց խորհրդարանի նախագահի ընտրությամբ»:
Դավիթ Իշխանյանի համոզմամբ այսօրվա ընտրության նպատակը նանև ընդհանուր համախմբման միտումն էր՝ ներքին դաշտում, արտաքին դաշտում՝ համահայկական առումով:
«Մեզ համար ներքին կայունությունը շատ կարևոր և անհրաժեշտ էր և դրանում մենք ունենք մեր դերակատարությունը»,- ասաց նա:
News.am