ՀՀ ԱԳՆ․ Անընդունելի է ԿԽՄԿ-ի պաշտպանության տակ գտնվող բուժառուի առևանգումը

ԿԽՄԿ–ի պաշտպանության տակ գտնվող բուժառուի առևանգումն անընդունելի է և պետք է դատապարտվի։ X-ի (նախկինում` Twitter) իր միկրոբլոգում գրել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

«Հայաստանը գնահատում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական դերը Լեռնային Ղարաբաղում, դրա համար մենք ընդգծում ենք, որ Ադրբեջանի կողմից այդ գործունեության մշտական խոչընդոտումը և նրա պաշտպանության տակ գտնվող հիվանդի առևանգումն անընդունելի են և պետք է դատապարտվեն»,– գրել է Բադալյանը:

Նա ընդգծել է, որ Արցախում ավելի քան 1760 մարդ զրկված է բժշկական օգնությունից, հազարավոր մարդիկ չունեն բավարար դեղորայք։

Sputnik Արմենիա