Մարուքյան․ Սովը քաղաքական գործիք դարձնելը հանցագործություն է մարդկության դեմ

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սովը որպես քաղաքական գործիք օգտագործելը հանցագործություն է մարդկության դեմ։ X-ի (նախկին` Twitter) իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

Նա հրապարակել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի` ֆրանսիական Le Monde թերթին տված հարցազրույցը, որտեղ Ամիրբեկովն անկեղծորեն խոստովանել է` Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը և օգտագործում է սովըորպես քաղաքական գործիք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ:

«Վերահաստատում ենք մեր պահանջն Ադրբեջանին ՝ դադարեցնել սովը որպես քաղաքական գործիք օգտագործել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, որպեսզի ստիպեն նրան ընդունել իր պայմանները, ինչը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է»,– գրել է Մարուքյանը։

Sputnik Արմենիա