2023-08-09 10:43
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանից փորձել են 36 տոննա ազնվամորի ներմուծել ՌԴ` բուսասանիտարական պահանջների խախտմամբ
Դաղստանում «Ռոսսելխոզնադզորի» աշխատակիցները ռուս-ադրբեջանական սահմանի մոտ կանխել են 36 տոննա ազնվամորու ներմուծումը։ Տեղեկությունը հայտնում է «Ռոսսելխոզնադզորի» մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Ադրբեջանից Ռուսաստան տեղափոխվող բեռը խախտում էր ՌԴ կարանտինային բուսասանիտարական պահանջները:
Մասնագետները փաստաթղթային ստուգումների ընթացքում պարզել են բուսասանիտարական հավաստագրերի հետ մակնշման տեղեկատվության անհամապատասխանություն, ինչը Մաքսային միության հանձնաժողովի «Եվրասիական տնտեսական միությունում բույսերի կարանտինի ապահովման մասին» որոշման խախտում է:
Բեռնատարները հետ են ուղարկվել Ադրբեջանը։
Sputnik Արմենիա