ՌԴ ՊՆ․ Մոսկվայի մարզի վրա ԱԹՍ-ի հարձակման փորձ է կանխվել

Մոսկվայի մարզի տարածքում անօդաչու թռչող սարքերի հարձակման փորձ է կանխվել, հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են ԱԹՍ–ները։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Այս գիշեր Մոսկվայի մարզի տարածքում կանխվել է անօդաչու թռչող սարքերով ահաբեկչական հարձակում իրականացնելու կիևյան ռեժիմի փորձը ։ ՀՕՊ միջոցներով ոչնչացվել է երկու ԱԹՍ։ Կանխված ահաբեկչական հարձակման հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան», - ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել էր, որ հակաօդային պաշտպանությունը խոցել է երկու մարտական անօդաչու թռչող սարք, որոնք փորձել են մոտենալ Մոսկվային. մեկը՝ Դոմոդեդովոյի, մյուսը՝ Մինսկի խճուղու շրջանում:

Հիշեցնենք` Կիևի ռեժիմի կողմից անօդաչու թռչող սարքերով Մոսկվայի օբյեկտների ուղղությամբ ահաբեկչական հարձակման փորձ էր կանխվել հուլիսի 30-ին։ Մոսկվայի մարզի Օդինցովոյի շրջանի տարածքում հակաօդային պաշտպանության միջոցներով օդում ոչնչացվել էր ուկրաինական մեկ ԱԹՍ։ Եվս երկու անօդաչու սարք ճնշվել էր ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով։ Նմանատիպ դեպք էր արձանագրվել նաև օգոստոսի 6-ին։

Sputnik Արմենիա