«Ժողովուրդ». ԻՆՉՈՒ Է ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ԻՐ ՁԵՌՔԸ ՎԵՐՑՐԵԼ ԱԱԾ-Ի ՈՒ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գործողությունները համակարգում շարունակում են զարմանքի տեղիք տալ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Վարդապետյանը Գլխավոր դատախազության 5 վարչությունների վերահսկողություն իրականացնելը հանձնարարել է իր տեղակալ Արթուր Պողոսյանին, սակայն ամիսներ անց իրավիճակ է փոխվել: Մեզ հասած տեղեկություններով՝ Արթուր Պողոսյանի ձեռքից նա վերցրել է Ազգային անվտանգության ծառայության և Հակակոռուպցիոն կոմիտեի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորությունները և անձամբ է վերահսկում դրանք:
Այսինքն՝ ՀՀ գլխավոր դատախազն է այս երկու նախաքննական մարմինների նկատմամբ ուղիղ վերահսկողություն իրականացնում: Ինչո՞ւ նա չի վստահում իր տեղակալ Պողոսյանին. այս հարցի պատասխանը ստանալու համար։
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ ՀՀ Գլխավոր դատախազություն, որտեղից տրամադրեցին 2023 թվականի հունիսի 19-ին դատախազության պաշտոնական կայքէջում հրապարակված՝ ՀՀ գլխավոր դատախազի համապատասխան հրամանը, որով աշխատանքի բաժանում է կատարվել գլխավոր դատախազի, տեղակալների, ավագ դատախազների և դատախազների միջև: Գլխավոր դատախազությունից նշեցին, որ սա աշխատանքային գործընթաց է՝ պայմանավորված աշխատանքային ծանրաբեռնվածությունը հավասարաչափ բաշխելով: Ասել է թե՝ չհերքեցին մեր տեղեկությունները»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-28 15:59
Президент Армении Ваагн Хачатурян подписал указ об освобождении Мгера Шириняна от должности начальника управления вооружения и технического обеспечения Минобороны.
-
2025-03-28 15:55
Задержанные накануне отец и сын кандидата в мэры Гюмри от оппозиции Мартуна Григоряна – Карен и Камо Григоряны – были освобождены. Об этом сообщил адвокат Арсен Бабаян.
-
2025-03-28 15:52
На предстоящих в Гюмри выборах в Совет старейшин с небольшим отрывом лидирует правящая партия "Гражданский договор", об этом свидетельствуют данные опроса армянского представительства Gallup International Аssociation.
-
2025-03-28 15:44
Вчера в ходе дебатов, предшествовавших выборам в Совет старейшин Гюмри, один из кандидатов на пост мэра города Сарик Минасян сделал заявление об Арцахе, в котором разделил арцахцев и гюмрийцев. Об этом говорится в заявлении, распространенном организацией «Армения-Арцах».