Լոս Անջելեսում հայերը փողոց են փակել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Լոս Անջելեսի շրջանի Բըրբանք քաղաքում հայերը անհնազանդության խաղաղ ակցիա են իրականացնում: Նրանք փողոց են փակել և շարժվում են կոնգրեսական Ադամ Շիֆի բնակարան:

 

Ակցիայի մասնակիցները պահանջում են բացել Արցախի կյանքի ճանապարհը: Նրանք կոչ են անում կանգնեցնել ցեղասպանությունը:

Նշենք, որ արդեն 3 օր է՝ ամերիկահայերը բողոքի իրենց ձայնն են բարձրացնում ի պաշտպանություն Արցախի: Նրանք կոչ են անում միջազգային հանրությանը կոշտ արձագանք տալ Ադրբեջանի գործողություններին:

News.am