Իրանը հայտարարել է նոր գերձայնային թևավոր հրթիռ ստեղծելու մասին

Իրանցի ռազմական գիտնականները ստեղծել են տեխնիկական նոու-հաու թևավոր հրթիռի պատրաստման համար, որը կարող է շարժվել գերձայնային արագությամբ, տեղեկացրել է Tasnim-ը։

Թևավոր հրթիռը, որը պատրաստել են տեղի մասնագետները, ներկայում փորձարկումների ի փուլում է, տեղեկացրել է իրանական ԶԼՄ-ն։

«Որպես նոր սերնդի իրանական թևավոր հրթիռ հայտնի գերձայնային ականը նոր էջ կբացի Իրանի պաշտպանական տեխնոլոգիաների պատմության մեջ, քանի որ գերձայնային արագությամբ թռչող հրթիռը որսալը չափազանց դժվար է»,- նշվել է հաղորդագրությունում։

Ինչպես նշել է ԶԼՄ-ն, մինչ այս հրթիռը՝ իրանական թևավոր հրթիռներն օգտագործում էին հրթիռային շարժիչ հրթիռի թռչելու համար և հայրենական տուրբոռեակտիվ շարժիչ, որն ստացել էր «Tolu’» (արևածագ) անվանումը։

«Ուղիղ-ճշգրիտ ռեակտիվ շարժիչների օգտագործումը ռազմածովային նավատորմի թևավոր հրթիռներում և գերձայնային թևավոր հրթիռները զգալիորեն կբարձրացնեն Իրանի պատասխան հզորությունը ցանկացած ռազմական հակամարտության դեպքում և կխանգարեն ներխուժող ուժերին ժամանակին արձագանքել։

Այս ռեակտիվ շարժիչը օդառեակտիվ շարժչի տեսակ է, որն օգտագործում է շարժչի առաջանցիկ շարժումը՝ այրվելու նպատակով օդը ներծծելու համար, որն ստեղծում է ռեակտիվ քարշող ուժ»,- նշվել է հաղորդագրությունում։

News.am