Ռուսաստանը հյուպատոսություն է բացել Թուրքիայի կողմից օկուպացված Հյուսիսային Կիպրոսում

Կիպրոսում Ռուսաստանի դեսպանատունը շուտով կսկսի հյուպատոսական ծառայություններ մատուցել կղզու հյուսիսային հատվածում, որը օկուպացված է Թուրքիայի կողմից։

«Առաջիկայում մենք կսկսենք հյուպատոսական ծառայություններ մատուցել Նիկոսիա քաղաքի հյուսիսային մասում։ Աշխատանքները կիրականացվեն կանոնավոր կերպով»,- ՏԱՍՍ-ի թղթակցին ասել է Կիպրոսի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպան Մուրատ Զյազիկովը։

Նրա խոսքով, որոշումը քաղաքական երանգավորում չունի և թելադրված է բացառապես հումանիտար նկատառումներով։

Aysor.am