Աշխարհահռչակ սոպրանո Մարիա Գուլեգինան միացել է Արցախի խաղաղության փառատոնին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Աշխարհահռչակ սոպրանո Մարիա Գուլեգինան միացել է ի պաշտպանություն Արցախի մեկնարկած՝ Արցախի խաղաղության փառատոնին։ Տեսաուղերձում նա կատարում է Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունը։

 

Ուղերձում ներկայացվում է, որ Ադրբեջանը լիակատար շրջափակել է Արցախը, ինչի հետևանքով 120 հազար բնակիչ, այդ թվում՝ 30 հազար երեխա մատնվել են սովի և կանգնած են հումանիտար ճգնաժամի առաջ։ Նա կոչ է անում բացել Լաչինի միջանցքը։

Նշենք, որ Արցախի խաղաղության փառատոնին միացել են նշանավոր բազմաթիվ արվեստագետներ, այդ թվում՝ մաեստրո Տիգրան Մանսուրյանը։

News.am