2023-08-10 17:07
Լրատվական գործակալություններ
ԿԳՄՍ. «Հայ կրթական հիմնարկություն» հիմնադրամի միջոցներով աշակերտների համար 1900 պայուսակ կկարվի Արցախում
«Հայ կրթական հիմնարկություն» հիմնադրամը սիրով հանձն է առել այս տարի առաջին դասարան հաճախող մեր փոքրիկներին նվիրել թվով 1900 դպրոցական պայուսակ։ Այս մասին հայտնում է Արցախի ԿԳՄՍ նախարարությունը։
Պայուսակները կարվելու են հենց Արցախում, այնուհետև նախարարության կողմից տրամադրվելու են առաջին դասարանցիներին։
News.am