Ադրբեջանաթուրքական ասոցիացիայի ղեկավարը կպատժվի հայերի հանդեպ ատելություն քարոզելու համար

Հաագայի շրջանային դատարանը վճիռ է կայացրել Նիդեռլանդներում ադրբեջանաթուրքական ասոցիացիայի ղեկավար Իլհամ Աշկինի նկատմամբ՝ հայերի հանդեպ ատելություն քարոզելու և հրապարակայնորեն վիրավորելու համար։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Նիդեռլանդներում և Լյուքսեմբուրգում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը։

Նա նշում է, որ դատարանը որոշումը կայացրել է Նիդեռլանդներում Հայաստանի դեսպանության և Նիդեռլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի հայցերից հետո։

Թե ինչ պատիժ է նախատեսված Իլհամ Աշկինի համար, դեռևս հայտնի չէ։

Sputnik Արմենիա