ՌԴ խաղաղապահները կրկին հրադադարի խախտում են արձանագրել Ասկերանի շրջանում

Հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում։ Այս մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագրում։

Նշվում է, որ տուժածներ չկան։

«Դեպքի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում»,– ասված է հաղորդագրությունում:

Տեղեկագրում նշվում է նաև, որ ռուս խաղաղապահները երեք երթուղով պարեկություն են իրականացրել Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։

Sputnik Արմենիա