Թուրքիայում 5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Թուրքիայի Մալաթիա նահանգում այսօր երեկոյան 5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Թուրքիայի տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը։

 


Նշվում է, որ օջախը գտնվել է 7 կմ խորության վրա:

Սոցցանցերում հրապարակվում են կադրեր, որոնք արվել են ստորգետնյա ցնցումների պահին։ Դատելով տեսանյութից ՝ երկրաշարժը ցնցումները ուժգին են եղել և մարդիկ այն զգացել են։

Տեղի բնակիչներից շատերը փողոց են դուրս եկել ՝ վախենալով ավերածություններից։

Նշենք, որ այսօր մի շարք ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Թուրքիայի տարբեր շրջաններում։

Sputnik Արմենիա