Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ

Հայաստանի Հանրապետության տարածքում առաջիկա օրերին` օգոստոսի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Քամին հարավարևմտյան է, 2-3 մ/վրկ արագությամբվ, օգոստոսի 12-15-ին Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 11-ին կբարձրանա ևս 2-3 աստիճանով։

Երևան քաղաքում ևս օգոստոսի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 12-15-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-14մ/վրկ արագությամբ։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից» նաև զգուշացնում է, որ օգոստոսի 11-14-ին, ցերեկը ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան։

Օգոստոսի 12-15-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Sputnik Արմենիա