2023-08-11 11:26
Լրատվական գործակալություններ
ՀՀ ՊՆ․ ՀՀ-ում զինծառայող է մահացել
Հայաստանում հրազենային վիրավորումից զինծառայող է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Օգոստոսի 10-ին դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ժորա Զոհրաբի Կարապետյանը: Չնայած բժիշկների գործադրած ջանքերին` զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել»,– ասված է հաղորդագրությունում:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով կատարվում է քննություն:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Հիշեցնենք` զինծառայողի մահվան դեպք էր գրանցվել նաև հուլիսի 26-ին։
Sputnik Արմենիա