2023-08-11 13:48
Լրատվական գործակալություններ
Պայթյուն Մոսկվայի հյուսիս-արևմուտքում. Սոբյանինը հայտնել է ԱԹՍ-ի հարձակման փորձի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայի հյուսիս-արևմուտքում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, Կարամիշևսկայա առափնյակի հատվածում ծուխ է նկատվում։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է ականատեսը:
Նրա խոսքով` պայթյունի նման ձայնից ցնցվել են շրջակա շենքերի պատուհանները, սկսել են գործել ավտոմեքենաների ազդանշանները:
Դեպքի վայր են ժամանել փրկարարները և շտապօգնությունը։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ քաղաքի վրա ԱԹՍ-ի հարձակման փորձ է իրականացվել, ՀՕՊ-ի աշխատանքի արդյունքում այն ոչնչացվել է:
Կարամիշևսկայա առափնյակի շրջանում ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով ոչ ոք չի տուժել, լուրջ ավերածություններ չկան:
Տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները։
Sputnik Արմենիա