2023-08-12 09:28
Լրատվական գործակալություններ
Այս պահին Երևանու ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 4 կուսակցություն
Օգոստոսի 11-ին ԿԸՀ առաջադրման համար փաստաթղթեր է ներկայացրել 2 կուսակցություն: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԿԸՀ-ից։
Առավոտյան ԿԸՀ են այցելել «Քաղաքացիական պայմանագիր», կեսօրին՝ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության ներկայացուցիչները:
Այսպիսով, մինչ այս պահն առաջադրված կուսակցությունների թիվը չորսն է:
Երեկ դիմումները ներկայացրել են «Հայաստանի եվրոպական կուսակցությունը» և «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը։
Հիշեցնենք, որ առաջադրումների վերջնաժամկետը օգոստոսի 13-ն է, իսկ գրանցումը կիրականացվի մինչև օգոստոսի 18-ը։ Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի օգոստոսի 23-ից, կավարտվի սեպտեմբերի 15-ին։ Հուլիսի 14-ի դրությամբ Երևանի ընտրողների թիվը 823 559 է՝ մինչդեռ 2018 թվականին եղել 848 343։