Մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող Գրանիկ Վարդանի Խնկոյանը

Օգոստոսի 11-ին դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գրանիկ Վարդանի Խնկոյանը, հայտնում է ՀՀ ՊՆ Մամուլի ծառայությունը:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով կատարվում է քննություն:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Նշենք, որ օգոստոսի 11–ի առավոտյան ՊՆ–ն տեղեկացրել էր, որ օգոստոսի 10-ին չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորումից մահացել է զինծառայող Ժորա Կարապետյանը։

Ավելի ուշ քննչական կոմիտեն հայտնեց, որ զինծառայողին ինքնասպանության հասցնելու կասկածանքով ձերբակալվել են ծառայակիցները։

Sputnik Արմենիա