Ֆրանսիան պահանջում է ապաշրջափակել Լաչինի միջանցքը

Ֆրանսիան պահանջում է բացել Լաչինի միջանցքով երկկողմանի երթևեկությունը, որպեսզի վերականգնվի մարդկանց, ապրանքների և բեռների ազատ տեղաշարժը։ Այս մասին Twitter-ում գրել է ՀՀ–ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

«Մենք ԵՄ-ի հետ շարունակում ենք լիովին հավատարիմ մնալ տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության խթանմանը»,– հավելել է նա։

Դեսպանի խոսքով` Ֆրանսիան պահանջում է նաև, որ վերականգնվի դեպի ԼՂ նաև գազի և էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը:

Sputnik Արմենիա