ՀՀ ԱԳՆ. ԼՂ-ում մարդիկ բախվել են ջրի սակավության խնդրին

Լեռնային Ղարաբաղում հումանիտար ծանր ճգնաժամի և ամռան շոգ եղանակի պայմաններում մարդիկ բախվել են ջրի սակավության խնդրին։ Այս մասին Twitter–ում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը` իր էջում հրապարակելով ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության՝ ջրի կենսական կարևորության մասին գրառումը։

«Այո՛, ջուրը կյանք է, և ոչ մեկը չպետք է անտեսվի։ Վառելիքի բացակայության պատճառով պոմպերն աշխատում են իրենց հզորության կեսի չափով»,– գրել է Բադալյանը։

Նրա խոսքով` ՄԱԿ-ը, ՊԳԿ-ն և այլ կազմակերպություններ պետք է համախմբեն ջանքերը Լաչինի միջանցքը բացելու հարցում։

Sputnik Արմենիա