Հայերը Լոս Անջելեսում բողոքի ակցիան են իրականացնում Ադրբեջանի հյուպատոսության դիմաց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Լոսանջելոսաբնակ հայերն ի պաշտպանություն Արցախի ակցիան այսօր շարունակել են Ադրբեջանի հյուպատոսության դիմաց։

 

Արթուր Սահակյան օգտատերն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով ներկայացնում է, թե ինչ է կատարվում այնտեղ։

Տեսանյութում երևում է, որ բազմամարդ ակցիայի մասնակիցները նաև հայրենասիրական երգեր են երգել ու պարել` Արցախի դրոշն ուսերին գցած։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ամերիկահայերը մի քանի օր շարունակ անհնազանդության խաղաղ ակցիա են իրականացնում ի աջակցություն Արցախի: Նրանք փողոցներ են փակել, ինչպես նաև նստացույց արել Շիֆի գրասենյակի մոտ` կոչ անելով նրան մեկնել Հայաստան` Կոռնիձոր, այնուհետև գնալ նաև Լաչինի միջանցք` տեղում ծանոթանալու իրավիճակին։ Օգոստոսի 11-ին հայտնի դարձավ, որ Շիֆը համաձայնել է հանդիպել բողոքի ակցիա անող ամերիկահայերի հետ։

Sputnik Արմենիա