2023-08-14 11:42
Լրատվական գործակալություններ
Պուտինն առաջիկա օրերին կայցելի ՆԱՏՕ անդամ երկիր
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջիկա օրերին կայցելի Թուրքիա։ Ռուս-ուկրաինական պատերազմն սկսվելուց հետո առաջին անգամ նա կայցելի ՆԱՏՕ անդամ երկիր։ Այս մասին գրել է Milliyet-ը։
Պարբերականը նշել է, որ հացահատիկի գործարքի շրջանակում Ռուսաստանն իրականացնում է իր շփումներն ու բանակցություններն Ուկրաինայի, ԱՄՆ-ի և ԵՄ երկրների հետ Թուրքիայի միջոցով։
Սևծովյան հացահատիկային միջանցքի գործողության ժամկետը լրացել է հուլիսի 17-ին։ Դա հանգեցրել է ցորենի գնի աճի։
News.am